Վաշինգտոնում մանկապարտեզը միացրել են ծերանոցին (լուսանկարներ, տեսանյութ)

17:28 • 29.06.15

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում ծերանոցն ու մանկապարտեզը գտնվում են մի հարկի տակ, գրում է adme.ru-ն։

 

«Վերջին տասնամյակում սա ամենալավ գաղափարն է»,-ասում են բնակիչները։

 

Այստեղ միևնույն տանիքի տակ գտնվելով՝ երեխաները հնարավորություն ունեն շփվելու ավագ սերնդի հետ և սովորելու նրանցից, իսկ վերջիններս էլ հաճույք են ստանում նոր սերնդին խնամելով և նրանցից նոր բաներ սովորելով։

 

 

Շենքը տեղավորում է 400 մեծահասակ անձանց, ինչպես նաև մի քանի տասնյակ երեխաների, ովքեր դարձել են Միջազգային կրթական կենտրոնի նախագծի անբաժանելի մասը։

 

 

Շաբաթվա մեջ 5 օր փոքրիկներն այցելում են մեծահասակներին, որպեսզի միասին զբաղվեն երաժշտությամբ, նկարչությամբ, սնունդ պատրաստեն, հեքիաթներ կարդան և այլն։

 

Երեխաներն ունեն իրենց սիրող այդքան շատ տատիկներ և պապիկներ, որոնք մեծ ուրախությամբ կիսվում են իրենց հարուստ փորձով և խորհուրդներով։


Այս հաստատությունը դարձել է Էվան Բրիգսի Present Perfect վավերագրական ֆիլմի գլխավոր թեման։ Ֆիլմը պատմում է հասունանալու և ծերանալու մասին։