Բերման ենթարկված երիտասարդին, ում քույրը Բաղրամյան պողոտայում հարցուփորձ էր անում եղբորից, ազատ են արձակել

10:56 • 29.06.15

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում երիտասարդների մեջ շրջում էր մի աղջիկ` «Ախպերս կորել է» վերտառությամբ ցուցանակը պարզած և հայտնում,որ երեկ գիշերը ժամը 23-ին   տեսել են, որ եղբորն անհայտ ուղղությամբ տարել են ոստիկանները, սակայն նա բաժիններում չէ:

 

Ինչպես  տեղեկացնում է forrights.am-ը բերման ենթարկվածը Դավիթ Նիկողոսյանն է, ում ոստիկանական բաժանմունքում պահել են 3 ժամ:

 

«Կենտրոնի բաժնում պահվել եմ մոտ երեք ժամ, որևէ բողոք չունեմ ոստիկանության  գործողությունների վերաբերյալ»,- ասում է  Դավիթը՝ ավելացնելով,  որ իրեն բերման ենթարկելու պատճառը իր քաղաքացիական հայացքներն են եղել:


«Ես համոզված եմ, որ ինձ բերման են ենթարկել ոչ թե ինձ մոտ կտրող գործիք գտնելու  կասկածանքով, այլ որովհետև ես Ազատության հրապարակում ազատ արտահայտեցի իմ    կարծիքը տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ: Հնարավոր է,այնտեղ   քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել, ովքեր են հուշել են այդ մայորին, որ ինձ  պետք է բերման ենթարկել»,-ասել է նա:
Շարունակությունը՝ այստեղ: