Մեդվեդևը հայտնել է Ուկրաինայի համար գազի նոր գինը

15:41 • 29.06.15

ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինային երրորդ եռամսյակի համար մոտ 40 դոլարով գազի գնի զեղչ տրամադրել, ինչի արդյունքում գազի գինը կկազմի 247 դոլար: Այդ մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է korrespondent.net-ը:

 

Ուկրաինական կողմից դիմում է ստացվել զեղչի գործողությունը երկարաձգելու խնդրանքով: Այդկերպ Ուկրաինայի համար գազի գինը կկազմի 1 հազար խորանարդ մետրի համար 247,17 դոլար:

 

«Ուկրաինայի համար վերջնական գինը գազի 1.000 խորանարդ մետրի համար երրորդ եռամսյակում կկազմի մոտ  247,17 դոլար՝ հաշվի առնելով զեղչը: Դե իսկ զեղչը կլինի մոտ 40 դոլարի սահմաններում»,- հավելել է Ռուսաստանի վարչապետը: