Գերմանիայի հարավում ոսկու խոշոր գանձ է հայտնաբերվել
Բավարիայի Պասաու քաղաքում մասնավոր հողատարածքում պատի քանդման ժամանակ մոտ 1 մլն եվրո արժողությամբ ոսկու խոշոր գանձ է հայտնաբերվել, փոխանցում է Deutsche Welle-ն։
«Շվեյցարական բանկ» գրությամբ ոսկու ձուլակտորների մի մասը հայտնաբերվել է դեռևս հունիսի 24-ին, մյուս մասը՝ հետագա աշխատանքների ժամանակ՝ հունիսի 26-ին։ Հնարավոր է, որ գանձերի մի մասն էլ գտնվում է հողի տակ։
Այժմ պետք է պարզել՝ ում է պատկանում հայտնաբերված ոսկին կամ ով իրավունք ունի այն յուրացնել։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ իրավական տեսանկյունից այն համարվում է հայտնաբերված և պետք է փոխանցվի հայտնաբերված իրերի քաղաքային բյուրոյին։ Սակայն ոստիկանության տվյալներով՝ այժմ ոսկին գտնվում է հողատարածքի սեփականատիրոջ չհրկիզվող պահարանում։










