«Իսլամական պետությունը» Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ է պատրաստում. Քեմերոն
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները վտանգ են ներկայացնում ողջ Արևմուտքի համար և ահաբեկչություններ են պլանավորում Մեծ Բրիտանիայում, հաղորդում է ТАСС-ը:
Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։
«Սիրիայում և Իրաքում կռվող ԻՊ-ի գրոհայինները պատրաստվում են մի շարք սարսափելի ահաբեկչություններ իրականացնել Մեծ Բրիտանիայում»,- ասել է նա։
Ինչպես ընդգծել է Քեմերոնը, ծայրահեղականներն իրական վտանգ են ներկայացնում ողջ Արևմուտքի համար:










