Սպիտակ տունը հերքել է, թե Օբաման «գաղտնի նամակ» է գրել Իրանի իշխանություններին
ԱՄՆ-ի վարչակարգի անանուն բարձրաստիճան ներկայացուցիչը Reuters լրատվականին հերքել է, թե Օբաման գաղտնի նամակ է գրել Իրանի իշխանություններին:
«Ռոսսիյսկայա գազետա»-ն մասնավորապես փոխանցում է, որ աղբյուրը ասել է, թե ավելի վաղ մամուլում հայտնված այդ տեղեկությունները «ոչ կոռեկտ» են:
Ավելի վաղ Bloomberg լրատվականը և մի շարք առաջատար ԶԼՄ-ները հայտնել էին, թե Օբաման նամակ է գրել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեիին, իսկ նամակը վերաբերել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին:
Անցած տարի նոյեմբերին ևս տեղեկություններ էին հայտնվել, թե Օբաման նամակ է գրել Իրանի իշխանություններին: Այդ անգամ, սակայն, ԱՄՆ-ի Նախագահը Իրանի իշխանություններին փորձել էր համոզել պայքարի մեջ մտնել «Իսլամական պետության» դեմ:










