Հարյուրավոր «Էյնշտեյններ» ֆլեշմոբ են անցկացրել Լոս Անջելեսում (լուսանկարներ)

10:36 • 29.06.15

Լոս Անջելեսում անցկացվել է «Էյնշտեյնների» ֆլեշմոբ։ Հարյուրավոր մարդիկ ճերմակ կեղծամների և բեղերի շնորհիվ նմանվել են հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնին և դուրս եկել փողոց՝ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու հույսով, գրում է Лента-ն։

 

Հավաքվածները փորձել են գերազանցել նախորդ ռեկորդը, որը սահմանել էին 319 «Էյնշտեյններ»՝ Բերքլիի Black Pine Circle School դպրոցի սաները։

 

Մասնակիցներից մեկը՝ 81-ամյա Բենի Վասերմանը, պատմել է, որ միջոցառման բուն նպատակն անօթևան երեխաների կրթությամբ զբաղվող բարեգործական նախագծի համար գումար հավաքելն է։

 

Այս տարի նշվում է հավանականության տեսության 100-ամյակը, որի հեղինակն Ալբերտ Էյնշտեյնն է։

Benny Wasserman