Օբաման Իրանի իշխանություններին գաղտնի նամակ է ուղարկել. իրանական լրատվամիջոցներ

14:42 • 29.06.15

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի իշխանություններին գաղտնի նամակ է փոխանցել, գրում է gazeta.ru-ն:

 

Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Մերդադ Բազրփաշը պնդում է, որ նամակը փոխանցվել է հարևան երկրի ներկայացուցչի միջոցով և միջուկային խնդրի շուրջ տեղեկություն է պարունակում:

 

Իրանական թերթը ենթադրություն է հայտնել, որ նամակը կարող է հասցրած լինել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Էբադին: Նամակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։