Պուտինն ու Բեռլուսկոնին միասին են անցկացրել հանգստյան օրերը

15:33 • 29.06.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին անցած հանգստյան օրերն անցկացրել են Ալթայում, գրում է Интерфакс-ը։

 

«Իսկապես, նրանք եղել են Ալթայում և, իսկապես, Բեռլուսկոնին այստեղ է եղել մասնավոր այցով։ Նրանք մնացել են «Газпромнефть» ընկերության հյուրատանը»,- պատմել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

Պուտինի և Բեռլուսկոնիի հանդիպման մանրամասները Պեսկովը չի հայտնել։