Ռոնալդուն իր կերպարի կոմերցիոն օգտագործման իրավունքները վաճառել է սինգապուրցի գործարարի

22:34 • 29.06.15

BBC-ն հայտնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կերպարի իրավունքները վաճառել է սինգապուրցի գործարարի:

Հոնգ Կոնգի Mint Media ընկերությունը, որ պատկանում է Սինգապուրի քաղաքացի, միլիարդատեր Փիթեր Լիմին ու ձեռք է բերել իրավունքները, մասնավորապես իրավունք է ձեռք բերել իր հայեցողությամբ օգտագերծել ֆուտբոլի աստղի կերպարը:

Այս գործարքի արժեքը հայտնի չէ: Հայտնի է, որ հաջորդ վեց տարվա ընթացքում ընկերությունը կկարողանա առևտրային նպատակներով օգտագործել Ռոնալդուի բոլոր պատկերները` բացառությամբ նրանց, որ օգտագործում է նրա ֆուտբոլային ակումբը:

Ընկերությունից վստահություն են հայտնել, որ Ռոնալդուն որպես ապրանքանշան առաջիկայում միայն աճ կգրանցի: Ի դեպ անցած տարի Լիմը գնել էր իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 70 տոկոսը:

Ռոնալդուն աշխարհի երրորդ ամենաթանկ մարզիկներից է համարվում: Անցած տարի նա 79,6 մլն ԱՄՆ դոլար գումար է վաստակել: