Սիրիական բանակն ազատագրել է Հասաքեի կարևոր թաղամասերից մեկը

16:55 • 29.06.15

Սիրիական բանակը հայտնել է, որ երկուշաբթի օրը հետ է վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող Հասաքե քաղաքի գլխավոր թաղամասն «Իսլամական պետության» գրոհայիններից, գրում է gazeta.ru-ն:

 

Սիրիական պետական հեռուստատեսությամբ հայտարարել են, որ Նաշվան՝ քաղաքի հյուսիսային թաղամասը, հաջողվել է «մաքրել» գրոհայիններից, ովքեր գրավել էին քաղաքն անցած հինգշաբթի կայծակնային հարձակման արդյունքում:

 

Գրոհայինների կողմից Հասաքեի գրավումը նրանց թույլ է տվել դիրքեր գրավել քաղաքի կենտրոնում ամենախիտ բնակեցված թաղամասերում և այնտեղից դուրս հանել հազարավոր խաղաղ բնակիչների: