Եվրահանձնաժողովի ղեկավարն Աթենքին համաձայնության վերջին առաջարկն է արել
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն Աթենքին վերջին առաջարկն է արել մինչև երեքշաբթի օրը Հունաստանի կողմից վարկատուներին պարտքը վճարելու ժամկետի ավարտը, հաղորդում է ria.ru-ն:
Առաջարկի շրջանակում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ստիպված կլինի նամակ ուղարկել Յունկերին, Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումին, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որը պետք է ստացվի մինչև երեքշաբթի օրը Եվրախորհրդարանի քաղաքական առաջնորդների արտահերթ հանդիպման մեկնարկը:
Reuters գործակալության տվյալներով՝ Յունկերը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին նամակ է ուղարկել, որտեղ առաջարկել է ընդունել Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպական կենտրոնական բանկի վերջին առաջարկը հունական հյուրանոցների ծառայության համար մինչև 13 տոկոս ԱԱՀ-ի կրճատման վերաբերյալ՝ նախկին 23-ի փոխարեն, որն ավելի վաղ առաջարկվել է վարկատուների կողմից։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք վերջին առաջարկի մեջ ներառվել են նաև այլ փոփոխություններ:










