Հռոմի պապը մտադիր է Բոլիվիա այցի ընթացքում կոկայի տերևներ փորձել

10:57 • 30.06.15

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է կոկայի տերևներ փորձել Բոլիվիա այցի ժամանակ, գրում է korrespondent.net-ը։

 

Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կփորձի կոկաինի բնական աղբյուրի տերևները հուլիսին Բոլիվիա  նախատեսվող այցի ժամանակ, պնդում է Բոլիվիայի մշակույթի նախարար Մարկո Մաչիկաոն։

 

Ֆրանցիսկոս պապը կմիանա Հարավային Ամերիկայի բնիկ ժողովուրդների ավանդույթին, ովքեր օգտագործում են կոկան որպես մկանային ցավի և այլ հիվանդությունների դեմ բնական դեղամիջոց։

 

«Մենք Պապին կոկայից թեյ կառաջարկենք կամ տրամադրության համար ինչ-որ մի այլ բան: Նա ցանկություն է հայտնել փորձել այդ բույսը, այնպես որ մենք կսպասենք Հռոմի պապին կոկայի սուրբ տերևները փորձելու համար»,- հայտարարել է նախարարը։

 

Չմշակված կոկայի օգտագործումն օրինական է Բոլիվիայում։