Չինաստանում ուղևորատար ինքնաթիռը հայտնել է արտակարգ իրավիճակի մասին և փոխել ուղղությունը

09:35 • 30.06.15

Չինական Հայկոու քաղաքից թռիչք իրականացնող Airbus-A319 ուղևորատար ինքնաթիռը հայտնել է արտակարգ դրության մասին և փոխել ուղղությունը, փոխանցում է Корреспондент-ը։

 

Նշվում է, որ մանևրն իրականացվել է Չժանցզյան քաղաքի օդում։ Այժմ ինքնաթիռը թռչում է դեպի հարավ՝ Հայնան կղզու ուղղությամբ։

 

Ինքնաթիռում տեղի ունեցածի մանրամասները և նախնական ուղղության փոփոխության պատճառները դեռևս չեն հաղորդվում։