Դեպարդյոյին նահանգապետի պաշտոն են առաջարկել Ռուսաստանում
Ֆրանսիացի անվանի դերասան Ժերար Դեպարդյոյին առաջարկել են դառնալ Ռուսաստանի Օմսկի երկրամասի նահանգապետը:
«Գազետա»-ի փոխանցմամբ` շրջանային կուսակցություններից մեկից Դեպարդյոյին համապատասխան նամակ է հղել, որում նրան առաջարկվում է իր թեկնածությունն առաջարկել Օմսկի նահանգապետի պաշտոնի համար: Նամակում ասված է, որ ավելի «արժանապատիվ թեկնածություն» հնարավոր չէ գտնել: Ռուսաստանցի գործիչները կարծում են, որ ֆրանսիացի դերասանը բավականաչափ փորձառություն, գիտելիք ու հեղինակություն ունի` առաջարկված պաշտոնը զբաղեցնելուհամար:
Նշվել է նաև, որ Դեպարդյոյի պես մարդու այցը Օմսկ «հաճելի կլինի տեղացիներին»:
Դեպարդյոն Ռուսաստանի քաղաքացի էր դարձել 2013-ին` Ֆրանսիայի հարկային համակարգի հետ ունեցած իր խնդիրների ֆոնին:
Դեպարդյոյի պատասխանն առայժմ հայտնի չէ: Օմսկի նահանգապետի ընտրությունները սեպտեմբերի 13-ին են:










