Տոկիոյից Օսակա ուղևորվող գնացքում ուղևորներից մեկն ինքնահրկիզվել է, կան տուժածներ
Տոկիոյից ճապոնական խոշոր Օսակա քաղաք ուղևորվող գնացքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ինչպես հայտնում է ոստիկանությունը՝ վկայակոչելով ականատեսների, տղամարդն ինքն իր վրա դյուրավառ հեղուկ է լցրել և հրդեհել իրեն։
Մոտավորապես նույն պահին վագոնի հակառակ կողմի զուգարանում պայթյուն է տեղի ունեցել։ Հարևանությամբ հայտնաբերվել է մի կին՝ կլինիկական մահվան վիճակում։ Եվս 2 ուղևոր գտնվում է ծանր վիճակում, նրանք հոսպիտալացվել են։ Մոտ 20 մարդ ստացել է ավելի թեթև վնասվածքներ։
Ինքնահրկիզում իրականացրած տղամարդուն փորձել են փրկել։ Գնացքը կանգնեցվել է։ Միջադեպի պահին գնացքում եղել է մոտ 1000 մարդ, այժմ նրանք տարհանվում են։










