Բժիշկները պայքարում են ծննդատանը ամուսնու կողմից հրազենով վիրավորված կնոջ կյանքը փրկելու համար
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ներկա պահին բժիշկները պայքարում են ողբերգական միջադեպից տուժած կնոջ կյանքը փրկելու համար: Կատարված միջամտության արդյունքում կնոջ մոտ արյունահոսությունը դադարեցվել է:
Այս մասին հաղորդում են Առողջապահության նախարարությունից:
Ծննդատանն է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս պահին Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում կատարվում է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն:
Հիշեցնենք, որ Երևանում ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել:










