Նորվեգիայում կարող են թույլ տալ երեխաներին սեռափոխության դիմել 7 տարեկանից

09:38 • 30.06.15

Նորվեգիայի կառավարությունը ներկայացրել է նոր օրինագիծ, համաձայն որի 7 տարին լրանալուն պես երեխան իրավունք է ստանում ցանկության դեպքում սեռափոխ լինել:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, երկրի առողջապահության նախարարն ասել է, որ «ինքն իրեն անչափ հպարտ է զգում տվյալ նորարարության կապակցությամբ»: Պաշտոնյայի կարծիքով՝ «դա շատ կարևոր ոլորտ է, որում Նորվեգիան բավական հետ է մնացել այլ երկրներից»:

 

Նախարարը հավելել է, որ 7-16 տարեկան երեխաներն ու դեռահասները սեռափոխ լինելու ցանկության դեպքում նախևառաջ պետք է խորհրդակցեն ծնողների հետ: Դրանից հետո նրանք հոգեբանական և բժշկական զննություն անցնելու անհրաժեշտություն այլևս չեն ունենա:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ եվրոպական երկրների մեծ մասը թույլ է տալիս իր քաղաքացիներին սեռափոխ լինել միայն 18 տարեկանից հետո։