18.000.000 դոլար. ԱՄՆ-ում կինը նախկին պետից խոշոր փոխհատուցում կստանա
ԱՄՆ-ում բնակվող Շվեդիայի մի քաղաքացի, ում ինքնությունը չի նշվում, դատի է տվել իր նախկին պետին, ով այժմ պարտավոր է 18 մլն դոլարի փոխհատուցում վճարել իր նախկին աշխատակցուհուն։
Ինչպես նշում է ria.ru-ն, Նյու Յորքի դատարանը վճիռը կայացրել է հօգուտ երիտասարդ կնոջ, ում խոսքով, պետը տևական ժամանակ սեռական ոտնձգությունն է իրականացրել իր նկատմամբ, սակայն իմանալով, որ աշխատակցուհին ընտրյալ ունի, հեռացրել է նրան աշխատանքից։
Շվեդուհին նաև պատմել է, որ պետն իրեն վարկաբեկող արշավ է սկսել համացանցում ու վարկաբեկիչ նամակներ ուղարկել իր ընկերներին և բարեկամներին։
Մինչդեռ ինքը` պետը, հերքում է դա` պնդելով, որ երբեք չէր վտանգի իր հեղինակությունը։










