Քիմը Կլեոպատրայի և սրբերի հետ. Քարդաշյանի գիրքը «գնացել է» հայտնի թանգարան` լուսանկարվելու. ֆոտոշարք

19:57 • 11.07.15

Mashable պորտալը հայտնում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի սելֆիների գիրքը «գնացել է» թանգարան: Նախագիծն իրականացրել է The Kim at the Museum Tumblr նախաձեռնությունը:

 

Քիմի Selfish («Եսասերը») խորագրով սելֆիների պատկերագիրքը «շրջել է» Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում:

 

Քիմի սելֆիները, աստղի սովորույթի համաձայն, սելֆիներ են արել արվեստի հայտնի գործերի հետ, այդ թվում Լեոնարդո Դա Վինչիի, Վինսենթ Վան Գոգի, Ֆրիդա Կալոյի և այլոց գլուխգործոցների հետ:Քիմը սիրով նկարվել է ինչպես օրինակ Կլեոպատրայի արձանի հետ,այնպես էլ Հովհաննես Մկրտչի... գլխի: Շարքը` լուսանկարներով:


Այս կրեատիվ ֆոտոսեսիայից հետո աղբյուրը նկատում է, որ Քիմը «լրիվ թանգարանային նմուշ է»: