Ռուսաստանում «երկրորդ կին» գտնելու մուսուլմանական ծառայություն է հայտնվել

19:44 • 13.07.15

Ռուսաստանում հայտնվել է MyDiaspora բջջային հավելվածը, որի միջոցով մուսուլմանները կարող են «հալալ» ծանոթություններ հաստատել:

«Գազետա»-ի փոխանցմամբ՝ այս «մուսուլմանական ծառայությունը» կօգնի երկրորդ կին գտնել ցանկացողներին:

Դրա համար հարկավոր է գրանցվել և մանրամասն տվյալներ ներկայացնել, այդ թվում՝ ալկոհոլին գրանցվողի վերաբերմունքի, կրոնը փոխելու հավանականության, ցանկալի զուգընկերոջ աստվածավախության մասին:

Հավելվածի օրենքներով՝ շփման առաջին փուլում հնարավոր չէ տեսնել ընտրյալի լուսանկարը: Իսկ կին օգտատերերը նման շփման ընթացքում կարող են ներգրավել նաև իրենց հորը կամ ավագ եղբորը՝ ըստ մուսուլմանական սվորույթի: