Հավկիթի դեղնուցի պարունակությունը կանխում է տեսողության վատացումը

23:20 • 23.07.15

Ամերիկացի սննդաբանները խորհուրդ են տալիս սննդակարգից չբացառել հավկիթը: Ինչպես գրում է ToYourHealth պարբերականը, թեև վերջերս բժշկական շրջանակներում վերջերս հակասական կարծիքներ են հնչում հավկիթի օգտակարության մասին, այն օգտագործելն անհրաժեշտ է:


Վերջին հետազոտությունների համաձայն` մարդու համար բավական է օրական մեկ հավկիթ ուտելը: Դա հատկապես օգտակար է տարիքի հետ տեսողության վատթարացման կանխման համար:


Ինչպես գիտնականներն են ընդգծում` հավկիթի դեղնուցում առկա են ոչ միայն օմեգա-3 ճարպաթթուներ, Е և В12 վիտամիններ, այլ նաև լյուտեին և զեակսանտին, որոնք կանխում են տարիքով պայմանավորված տեսողություն կորուստը:


Հավկիթի սպիտակուցը նման հարուստ պարունակություն չունի, սակայն իր քիչ կալորիականության շնորհիվ (16 Կկալ) կարող է հիանալի սննդամթերք դառնալ դիետայի ժամանակ: Նշվում է նաև, որ շաքարախտով հիվանդ կամ խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող հիվանդներին շաբաթական 3-4 հավկիթը բավական է:


 

Հավկիթի դեղնուցի պարունակությունը կանխում է տեսողության վատացումը