Չիլիում տղամարդը ընկել է 17-րդ հարկից և ողջ մնացել. տեսանյութ

20:42 • 30.07.15

Չիլիի Ռանկագուա քաղաքում տղամարդը ողջ է մնացել այն բանից հետո, երբ ընկել է բնակելի շենքի 17-րդ հարկից:

 

ABC News-ի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցած եղել հուլիսի 25-ին: 23-ամյա Սեբաստյան Ռեյեսը 40 մ «թռել է» և ջարդուխուրդ արել կայանատեղի տանիքը, որի վրա ընկել է` նախքան գետնին ընկնելը:

 

Նա ուշքի է եկել հիվանդանոցում` ոսկորների ճաքեր ախտորոշմամբ: Այժմ նա արդեն դուրս է գրվել: Անհավանական ելքով այս անկումը ֆիքսել են նաև տեսախցիկները: Իսկ Ռեյեսը պատմել է, որ ընկնելու օրը երեկոն անց է կացրել ընկերների հետ, ֆուտբոլային ակումբից նրանք եկել են բնակարան, որի պատշգամբից էլ նա ընկել է: