Մահացել է երեկ «Էրեբունի» ԲԿ–ում մահացած ծննդկանի երեխան

15:13 • 30.07.15

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն երեկ տեղափոխված և մահացած ծննդկան քսանվեցամյա Մերի Մարգարյանի երեխան մահացել է:

 


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ–ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։  Նա նշեց, որ երեխան մահացել է ժամը 12։10։