Մահացած ծննդկանի երեխան ապրելու շանսեր չունի. «Էրեբունի» ԲԿ

14:07 • 30.07.15

 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ երեկ տեղափոխված և մահացած ծննդկան քսանվեցամյա Մերի Մարգարյանի երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ–ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։

 

«Երեխայի վիճակը կայուն ծանր է, սակայն ապրելու շանսեր չունի: Երեխան զարգացած չէ, միացված է արհեստական շնչառական ապարատին և կենսական կարևոր օրգանները բացակայում են»,- ասաց նա։