Հռոմի «Ֆյումիչինո» օդանավակայանը ժամանակավորապես հոսանքազրկվել է
Իտալիայի մայրաքաղաքի «Ֆյումիչինո» օդանավակայանում անսպասելիորեն անջատվել է էլեկտրաէներգիան: Օդանավակայանում կանգնել են բոլոր շարժասանդուղքները և վերելակները, որտեղ մի քանի տասնյակ մարդ է արգելափակվել: Այդ մասին հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը, հաղորդում է ТАСС-ը:
«Ֆյումիչինո» օդանավակայանին երկրորդ օրն է՝ հետապնդում են դժբախտությունները: Չորեքշաբթի օրն օդանավակայանը դադարել է չվերթներ ընդունել և ուղարկել՝ թռիչքուղու մոտակայքում անտառային հրդեհի պատճառով: Հրդեհը մարվել է:
Այժմ էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է:










