ՌԴ-ի, Ադրբեջանի ու Ղազախստանի ռազմանավերը համատեղ կրակել են Կասպից ծովում

16:25 • 30.07.15

Ռուսաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի ռազմանավերը համատեղ հրաձգություն են իրականացրել Կասպից ծովում, տեղեկացնում է РИА Новости գործակալութունը:

 

Այդ մասին հաղորդել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իգոր Դիգալոն:



Նրա խոսքով՝  «Կասպիցի գավաթ-2015» մրցույթի նախապատրաստության շրջանակում ՌԴ Ռազմածովային նավատորմի նավերը Ղազախստանի և Ադրբեջանի նավերի հետ նախապատրաստական հրետանային կրակ են բացել ծովային, ինչպես նաև օդում գտնվող թիրախներին և լողացող ականին։