Չեմ կարծում, որ լինի պետություն, որը չտա իր համաձայնությունը. Շ. Քոչարյանը՝ ԵՄ-ի մանդատի մասին
Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունների ընդլայնման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր երկրների համաձայնությունը: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ընդգծելով, որ բյուրոկրատական առումով դա բավականաչափ ժամանակատար գործընթաց է:
«Թե ներկայումս ինչ փուլում է, մենք չենք կարող իմանալ, դե իրենք մեզ հետ հո չե՞ն կիսվում, ասեն՝ այս երկիրը տվել է, այս երկիրը՝ ոչ: Իրականում դա կոնսենսուսային որոշում պետք է լինի: Չեմ կարծում, որ լինի պետություն, որը չտա իր համաձայնությունը»,- ասաց նա:
Հարցին, թե Հայաստանն արդեն արձանագրում է ԵՏՄ-ի հետ անդամակցության դրական արդյունք, փոխնախարարը պատասխանեց, որ դա պետք է որոշել տնտեսական ակտիվության ցուցանիշներով:
«Երբ որ տվյալները կհրապարակվեն, կտեսնենք»,-ասաց նա:










