ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը կալանավորված է. Արմեն Խաչատրյան

16:59 • 30.07.15

Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանը կալանավորված է՝ շորթման կասկածանքով։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը։ Նա նշեց, որ իրեն միայն դա է հաջողվել ճշտել, և ավելին չգիտի։



Tert.am—ն ավելի վաղ հայտնել էր, Տիգրան Առաքելյանը ձերբակալված է: Նա այժմ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է:  Տիգրան Առաքելյանին ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար: