Թուրքիայում հարձակում է իրականացվել Ազգային հետախուզության շենքի վրա

13:48 • 30.07.15

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում անհայտ անձինք հարձակվել են Ազգային հետախուզական գործակալության տարածաշրջանային բաժնի վրա:

 

Ինչպես տեղեկացնում է Sabah օրաթերթի կայքը, միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Ազգային հետախուզական գործակալության շենքը, սակայն, էական վնաս է կրել:

 

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի Սուրուչ բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայում իրավիճակը սրվել է, իսկ Իրաքի և Սիրիայի տարածքում քրդական բազաների դեմ ուղղված հարձակումներից հետո՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն, նմանատիպ բազմաթիվ հարձակումներ է իրականացրել: