Թուրքիայում քրդերի հարձակման հետևանքով 3 զինծառայող է մահացել

15:34 • 30.07.15

Երեք թուրք զինծառայող է մահացել Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաքի շրջանում քրդերի հարձակման հետևանքով, հաղորդում է ТАСС-ը:

 

Ինչպես հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, շրջանում անցկացվում է հարձակվողների որոնման և ոչնչացման գործողություն:

 

«Հուլիսի 30-ին անջատողական ահաբեկչական կազմակերպությունը (խոսքը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մասին է- Tert.am) հարձակում է գործել մեր ուժերի վրա, որոնք ուղղվել են տարածաշրջան՝ ավտոճանապարհին անվտանգությունն ապահովելու համար: Մահացել է սպա, սերժանտ և զինվոր»,- հստակեցրել է Գլխավոր շտաբը:

 

Շտաբի տվյալներով՝ փոխհրաձգության ընթացքում հաջողվել է «ոչնչացվել զինված ահաբեկչի»: Դեպքի վայր են ուղարկվել «անօդաչու սարքեր, մարտական ուղղաթիռներ և հատուկ նշանակության ջոկատ»: