Ամերիկացին հարևանի բակում 5 մետրանոց պիթոն է սպանել

13:32 • 30.07.15

Լուսանկարը՝ ValdezHD / YouTube-ի

 

ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Վորենտոն քաղաքի բնակիչը հրազենի երկու կրակոցով սպանել է հարևանի բակում հայտնված հինգ մետրանոց պիթոնին, գրում է lenta.ru-ն։

 

Տղամարդուն օգնության են կանչել հարևանուհի Փոլին Հորսթդենիելն ու նրա ամուսինը, ովքեր հսկա օձին իրենց բակում նկատել էին վաղ առավոտյան։ 

 

Ըստ տեղի բնակիչների՝ օձերի հայտնվելն այդ տարածքում այդքան էլ հազվադեպ երևույթ չէ, սակայն նման խոշոր սողունի այդ շրջանում հայտնաբերել են առաջին անգամ։

 

Նշվում է, որ օձին հաջողվել է նույնականացնել որպես Dark Tiger Python, որը Միսուրի նահանգում չի լինում, հետևաբար՝ այն նոր է հայտնվել այդտեղ։

 

Չնայած դրան՝ ոչ մեկ չի հայտարարել կորած սողունի մասին։

 

Բնական պաշարների պահպանության տեղի վարչությունից հայտնել են, որ իրենց կարծիքով պիթոնին որպես ընտանի կենդանի են պահել, սակայն վախենալով նրա մեծ չափերից` որոշել են ազատ արձակել։

 

Նշվում է, որ մինչ բակում օձի հայտնվելը քաղաքում անհետ կորել է երկու շուն և 3 հավ։