Թուրքական օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Վարշավայում
«Թուրքական ավիաուղիների»` Ստամբուլ - Սան Ֆրանցիսկո չվերթն իրականացնող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Վարշավայում:
Russia Today-ը հայտնում է, որ վայրէջքի պատճառը եղել է պայթեցման մտավախությունը. օդանավի անձնակազմի մոտ կասկած է առաջացրել երկու ուղևորի ձեռքի ուղեբեռը:
Թուրքական օդանավի ուղևորները այժմ տարհանվել են` Վարշավայի օդանավակայանի շենքի տարածք:










