Թարմացվում ու նորոգվում է մայրաքաղաքի բակերի գույքը

12:28 • 30.07.15

 

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են բակային տարածքների և հանգստի գոտիների գույքի` մանկական խաղերի, նստարանների, մարզագույքի, մետաղական հանգույցների վերանորոգման աշխատանքներ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Դրանք թարմացվում են, անհրաժեշտության դեպքում փոխարինվում նորերով: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նմանատիպ աշխատանքներ են ծավալվել  Օհանովի 1, Ծերենցի 5, Միքայելյան 3, Բաբաջանյան 55, Իսակովի 42/2, 42/4 շենքերի բակային տարածքներում, ինչպես նաև  «Մալաթիա պուրակում»: