Անգլիական օդանավակայանում օդանավ է հրդեհվել. լուսանկարներ

20:36 • 31.07.15

Անգլիայի Հեմփշիր կոմսության Blackbushe օդանավակայանում ավիաաղետ է տեղի ունեցել: Sky News-ը հայտնում է փոքր օդանավի կործանման մասին, որը դուրս է ընկել թռիչքուղուց և հրդեհվել:


Օդանավը շրջվել է և ընկել մոտակա աճուրդի տան մեքենաների վրա: Տեղանքը պատված է թանձր ծխով:


Զոհերի և տուժածների մասին տվյալներ չկան: