ԱՄՆ-ում Դաունի համախտանիշով 12-ամյա աղջիկը 3-ամյա քրոջը փրկել է խեղդվելուց
ԱՄՆ Միչիգան նահանգում Դաունի համախտանիշով տառապող 12-ամյա աղջիկը փրկել է իր 3-ամյա քրոջ խեղդվելուց, երբ վերջինս սայթաքելով ընկել է իրենց տան լողավազանը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` 12-ամյա Քերին Ռիչարդսոնը, տեսնելով լողալ չմացող փոքրիկ քրոջը ջուրն ընկելիս, անհապաղ վերցրել է ակնոցն ու նետվել ջուրը: Նրանց մոր խոսքով` նրան հաջողվել է լողավազանից անվնաս դուրս բերել քրոջը` Ժակլինին:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Քերինը լողավազանում իր լողից հետո արդեն տուն էր մտել և զգեստափոխվել, սակայն փոշմանել էր և որոշել կրկին դուրս գալ բակ` չնկատելով, որ Ժակլինը հետևել է իրեն դեպի լողավազան:










