Էրդողանը ողջ աշխարհին կոչ է արել պայքարել «Իսլամական պետության» դեմ
Ողջ աշխարհը պետք է պայքարի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ինչպես տեղեկացնում է TRT Haber կայքը, Էրդողանի խոսքով՝ ԻՊ-ն ահաբեկչական խմբավորում է, որի հիմնական նպատակն իսլամի անունն արատավորելն է։
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան պայքար է մղում այդ ահաբեկչական խմբավորման դեմ։
Հուլիսի 25-ին Թուրքիան Սիրիայի հյուսիում ռազմաօդային խոշոր գործողություն է իրականացրել ընդդեմ ԻՊ խմբավորման։
ԻՊ-ի դեմ պայքարի համար տրամադրվել է նաև Ադանայում գտնվող «Ինջիրլիք» ռազմաբազան։










