Հելոուինին ամերիկյան ուղիղ եթերով կհալածեն դևերին

22:32 • 31.07.15

Հելոուինի տոնին առաջին անգամ դիվահալածության (էքզորցիզմի) սեանս կանցկացվի ամերիկյան հեռուստատեսության ուղիղ եթերով:


Russia Today-ը հայտնում է, որ դիվահալածությունը կհեռարձակի Destination America-ն հոկտեմբերի 30-ին:


Ուղիղ եթերը վարելու են Սենթ Լուիսի արվարձաններից մեկի այն տանից, որտեղ 1949-ին հոգևորական Ռեյմոնդ Բիշոփը տղայի միջից դևերի է քշել:


Հենց այս պատմությունն է ներկայացվել Ուիլիամ Բլեթիի «Դիվահալածը» գրքում, իսկ հետագայում նկարահանվել «Սատանային քշողը» հանրահայտ ֆիլմը:


Այս անգամ, սակայն, դևերին քշելու են ոչ թե մարդկանց միջից, այլ տանից: Դա իրականացնելու են մեդիում Չիփ Քոֆին և մի շարք փորձագետներ: Եթերը տևելու է 1 օր: