Հունգարիայում գործազուրկներին հրավիրում են պարիսպ կառուցել Սերբիայի հետ սահմանին

13:42 • 31.07.15

Հունգարական իշխանություններն աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակում գործազուրկներին ներգրավում են Սերբիայի հետ սահմանին պարսպի կառուցման աշխատանքներում։ Այն պետք է կրճատի անօրինական ներգաղթի հոսքը, գրում է ria.ru-ն՝ Hungary Matters-ին հղումով։

 

Տարածաշրջանային կառավարության զեկուցող Մարտա Վարգայի տեղեկություններով՝ որպես փորձ, որը հնարավոր կլինի նաև կրկնել ապագայում, պարսպի կառուցման աշխատանքն առաջարկվում է աշխատանքի թափուր տեղերի համար գրանցված մարդկանց:

 

Վարգայի խոսքով՝ այդ դեպքում աշխատանքը չի պահանջի հատուկ որակավորում, չնայած մի քանի հատվածներում կպահանջվի արդյունաբերական տրանսպորտի վարման վկայականի առկայություն:

 

Հիմնականում իշխանությունները հրավիրում են հենց մոտակա քաղաքներից՝ Մորահալոմից և Սեգեդից գործազուրկների: Որոշում է կայացվել ընդգրկման գոտին մեծացնել՝ ավելի մեծ թվով աշխատողներ ներգրավելու համար:

 

Սպասվում է, որ 4 մետր բարձրությամբ, 175 կիլոմետր երկարությամբ ցանկապատի կառուցումը կավարտվի արդեն օգոստոսի 31-ին: