Արաբական երկրները և Թուրքիան չեն դավաճանի Ռուսաստանին. Կադիրով
Լուսանկարը՝ Սաիդ Ցարնաև, РИА Новости
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է, թե որ երկրների հետ Ռուսաստանն ու նրա կազմի մեջ մտնող Չեչնիան ունեն առավել լավ հարաբերություններ, փոխանցում է Газета-ն։
Կադիրովի խոսքով՝ Չեչնիան շատ չի տուժել արևմտյան պատժամիջոցներից, քանի որ Եվրոպայի հետ չեչենական բիզնեսը քիչ ընդհանուր նախագծեր ունի։
«Մենք նախընտրում ենք արաբական երկրները, Թուրքիան, որոնք չեն դավաճանել և չեն դավաճանի մեզ, Ռուսաստանին»,- նշել է Կադիրովը։
Նրա կարծիքով՝ ռուսական շրջաններին անհրաժեշտ է զարգացնել հարաբերությունները հենց այդ երկրների հետ։










