Լոս Անջելեսի ծովափին 3 հոգի ծեծի է ենթարկել փրկարարին. ծեծկռտուքի մասնակիցները հայեր են (տեսանյութ)

12:39 • 31.07.15

Լոս Անջելեսի լողափերից մեկում փրկարարի վրա հարձակում գործելու համար երեք մարդ տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։ Այդ մասին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանությունը, հաղորդում է abc7.com-ը:

 

Ինչպես երևում է տեսանյութից՝ ծեծկռտուքի մասնակիցները հայեր են։

 

Ականատեսներից մեկը տեսախցիկով նկարահանել է հարձակումը, որը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 7:15-ին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է փրկարարն իջնում փրկարարական աշտարակից, ինչից անմիջապես հետո հարձակման է ենթարկվում երկու տղամարդու և մի կնոջ կողմից:

 

Վեճից հետո փրկարարն ասում է իր գործընկերներին, որ կասկածյալները ծխախոտ են նետել իր աշտարակի վրա:

 

«Դուք սեռական ոտնձգություն եք արել իմ նկատմամբ»,- բացականչում է կինը՝ փրկարարի վրա հարձակվելուց առաջ:

 

Հաղորդվում է, որ փրկարարը թեթև վնասվածքներով տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Լոս Անջելեսի փրկարարների ղեկավար Քեն Հասքեթը նշել է, որ նա հնարավոր է թևի կոտրվածք ունի, և հավելել, որ փրկարարի վրա հարձակումը քրեական հանցագործություն է:

 

Հարձակվողներից մեկը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։

 

Ոստիկանությունը հարձակման պատճառ հանդիսացած այլ մանրամասներ չի ներկայացրել, բայց միջադեպը գտնվում է Լոս Անջելեսի ոստիկանության քննության տակ:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ (տեսանյութում անպարկեշտ արտահայտություններ են հնչում):