Մոլդովայի կառավարությունը գլխավորել է երկրի ամենահարուստ գործարարներից մեկը
Լուսանկարը՝ totalmedia.md-ի
Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել եվրոպամետ կողմնորոշմամբ կառավարության նոր կազմին ու ծրագրին։
Կառավարությունը, որն արդեն երդում է տվել, գլխավորում է Վալերիու Ստրելեցը՝ Լիբերալ-դեմոկրատական կոալիցիոն կուսակցության նախագահի տեղակալը, ով նաև երկրի ամենահարուստ գործարարներից մեկն է, գրում է segodnya.ua-ն։
Նոր վարչապետն իր կառավարության առաջնահերթություններից է անվանել կաշառակերության, ինչպես նաև տնտեսական ճգնաժամի դեմ պայքարը։ Նա նաև խոստացել է ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի հետ և գնալ ԵՄ-ին երկրի անդամակցելու ուղիով։
Նոր կառավարությունը ձևավորվել է այն բանից հետո, երբ հրաժարական է տվել նախորդ վարչապետ Կիրիլ Գաբուրիչը՝ դիպլոմի կեղծման համար մեղադրանքներից հետո։










