Օլիմպիադա-2022-ի մայրաքաղաքի ընտրության ժամանակ քվեարկության էլեկտրոնային համակարգը փչացել է

14:17 • 31.07.15

2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրության ժամանակ քվեարկության էլեկտրոնային համակարգը փչացել է: Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամները հաղթողներին կընտրեն քվեաթերթիկների միջոցով, հաղորդում է ТАСС-ը:

 

Նշենք, որ Կուալա Լումպուրում ուրբաթ օրն իր աշխատանքն է սկսել Միջազգային օլիմպիական կոմիտեի 128-րդ նիստը:

 

2022 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման համար հավակնում են Ալմաթին (Ղազախստան) և Պեկինը (Չինաստան): Գաղտնի անցկացվող քվեարկությանն իրավունք ունեն մասնակցել կոմիտեի 85 անդամներ:

 

Կազմակերպությունն օգտագործել է քվեարկության նոր համակարգ, պատվիրակներից յուրաքանչյուրն ընտրության համար օգտագործել է պլանշետային համակարգիչ: Սկզբից անդամները հաջողությամբ քվեարկել են 2020 թվականի պատանեկան Օլիմպիադայի համար, սակայն երբ հերթը հասել է 2022 թվականի ձմեռային խաղերի մայրաքաղաքի ընտրությանը, էլեկտրոնային համակարգը փչացել է: