Պարագվայում ջրհեղեղի պատճառով ավելի քան 37.000 մարդ է տարհանվել (լուսանկարներ)
Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում ջրհեղեղի պատճառով ավելի քան 37.000 մարդ է տարհանվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Բնական աղետի պատճառը Պարագվայ գետն է, որի ջրի մակարդակը հասել է 6.14 մ-ի։ Առավել շատ տուժել է քաղաքի աղքատ թաղամասը, ուր մի քանի շաբաթ առաջ այցելել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
Մասնագետների կանխատեսումներով՝ գետի ջրի մակարդակը կսկսի նվազել մոտ 25 օրից։
Գիտնականները ջրհեղեղը կապում են Էլ Նինյո բնական ֆենոմենի հետ։ Այդ երևույթն իրենից ներկայացնում է տաք հոսանք, որն առաջացնում է 5-9 աստիճանով ջերմաստիճանի բարձրացում Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում։

















