Թուրքական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վարշավայում
«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վարշավայում Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանում:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ինքնաթիռի բոլոր ուղևորները տարհանվել են:
Սան Ֆրանցիսկոյից Ստամբուլ ուղևորվող ինքնաթիռը լեհական մայրաքաղաքում վայրէջք էր կատարել ինքնաթիռում կասկածելի իրի հայտնվելու պատճառով:
«Վարշավայի օդանավակայանի ծառայություն ինքնաթիռից 360 մարդ է տարհանել: Բոլոր ուղևորները տեղափոխվել են օդանավակայանի շենք: Ինքնաթիռը ստուգվել է»,- հայտնել են օդանավակայանից:










