Չեխիայի ոստիկանությունը 76 ներգաղթյալ է ձերբակալել, որոնք փորձել են բեռնատարով երկիր մտնել
Հունգարիայի հետ սահմանին չեխական ոստիկանությունն այսօր ձերբակալել է 76 անօրինական ներգաղթյալներից բաղկացած խմբի: Այդ մասին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Իվանա Ելինկովան, հաղորդում է ТАСС-ը:
«Հաստատում եմ, որ մենք կանգնեցրել ենք բեռնատարը, որտեղ մի քանի տասնյակ մարդ է թաքնվել: Վարորդը նույնպես արտասահմանցի էր»,- ասել է նա։
Անօրինական ներգաղթյալների թվում 23 երեխա է եղել: Ենթադրվում է, որ ձերբակալվածների մեծ մասը եղել են Սիրիայի, Պակիստանի և Աֆղանստանի քաղաքացիներ: Նրանցից ոչ ոք չի ունեցել և ոչ մի փաստաթուղթ:
Բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են անօրինական ներգաղթյալների համար տեղի կենտրոն: Քննչական գործողություններ անցկացնելուց հետո չեխական իշխանությունները կկարողանան նրանց հետ վերադարձնել Հունգարիա:










