Լեհաստանում փորսուղը 7 շիշ գարեջուր է խմել և 2 օր «անջատված» պառկել լողափին. լուսանկար
The Independent-ն անդրադարձել է Լեհաստանում գրանցված արտասովոր «փարթիին», որի «հերոսը» ալկոհոլ սիրող փորսուղն է:
Լեհաստանի առափնյա Ռևալ քաղաքում լողափին հայտնաբերվել է «անջատված» էգ փորսուղ, որի շուրջը գարեջրի շշեր են եղել:
Տեղի կենդանիների ապաստարանը, որ ընդունել է հարբած կենդանուն, մանրամասներ է ներկայացրել: Ըստ այդմ` Վենձյա անունով փորսուղը գարեջրի 7 շիշ է դատարկել: Եվս 2 շիշ էլ հայտնաբերվել է թփերի մեջ: Հետաքրքրական է, որ նա շշերը բացել է իր ատամներով:
Դրանից հետո կենդանին 2 օր անջատված վիճակում մնացել է լողափում: Կենդանիների ապաստարանից նախատեսում են խումհարն անցնելուց հետո բաց թողնել փորսուղին:











