Թալիբները հաստատել են իրենց առաջնորդի մահը և նշել նոր առաջնորդի անունը

08:48 • 31.07.15

Իսլամական ծայրահեղական «Թալիբան» շարժումը երեկ հայտարարել է իր նոր առաջնորդի անունը։ Շարժումը գլխավորել է մուլա Ախթար Մոհամադ Մանսուրը, ով 2013-ին Պակիստանում սպանված թալիբների նախկին առաջնորդ մուլա Օմարի մտերիմն է եղել։

 

Ավելի վաղ «Թալիբան»-ը հաստատել էր իր նախկին առաջնորդին մահվան փաստը, գրում է Deutsche Welle-ն։

 

Շարժման պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ մուլա Օմարը մահացել է «որոշ ժամանակ առաջ հիվանդության հետևանքով»։ Մահվան հանգամանքները չեն հաղորդվում։

 

Օմարը և Մանսուրը դաշնակիցներ են եղել դեռևս 1980-ականներից՝ Աֆղանստանում խորհրդային զորքերի դեմ պայքարի ընթացքում։ Երբ 1990-ականներին «Թալիբան»-ն իշխանության եկավ երկրում, Մանսուրը գլխավորեց աֆղանական Ռազմաօդային ուժերը։ Միջազգային խաղաղապահ ջոկատներն Աֆղանստան մտցնելուց հետո նա փախել է Պակիստան։