ԱՄՆ-ն Պարսից ծոցից դուրս կբերի իր ավիակիրնեը. ԶԼՄ-ներ
Միացյալ Նահանգների ռազմական նավատորմը պատրաստվում է ընթացիկ տարվա աշնանը հետ կանչել Պարսից ծոցում գտնվող իր ավիակիները, ինչի մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:
Korrespondent.net-ը հայտնում է, որ այս տարածքում տեղակայված ավիակիրներն օգտագործվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը գրոհելու, ինչպես նաև իրանական ագրեսիան զսպելու համար:
Աղբյուրը հավելում է, որ տարածքի վերահսկումը ժամանակավորապես կիրականացնի ֆրանսիական ավիակիրը, մինչև որ Միացյալ Նահանգներն իր ռազմական տեխնիկան նորից կվերադարձնի Պարսից ծոց:










