Վանում գնացքի վրա հարձակում է իրականացվել
14:38 • 31.07.15
Վանում գնացքի վրա ականով հարձակում է իրականացվել։
Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, միջադեպի հետևանքով վիրավորվել է մեքենավարը։
Գնացքում եղել է 20 մարդ՝ իրանցի 17 երկաթուղային և 3 թուրք աշխատակից։
Ականի պայթյունի հետևանքով գնացքը վնասվել է։
Մեքենավարը տեղափոխվել է հիվանդանոց։
Placeholder










